Պաշտոնական Բաքուն անդրադարձել է ՀՀ ԱԳՆ-ի այսօրվա հայտարարությանը՝ այն համարելով «անընդունելի», քանի որ ադրբեջանական կողմի «լեգիտիմ» գործողություններն անվանել է հարձակում Ղարաբաղի վրա և էթնիկ զտումներ:
Այս մասին, ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։
Նրա խոսքով՝ չնայած իր խաղաղասիրության մասին հայտարարություններին, «Հայաստանը շարունակում է օգտագործել «Լեռնային Ղարաբաղ» տերմինը Ադրբեջանի հնամենի և ճանաչված տարածքի՝ Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանի նկատմամբ, ինչը երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի վառ օրինակ է»։

Բաց մի թողեք
Բուլղարիան չի օգնի լրացնել Ուկրաինայի ֆինանսավորման պակասուրդը
Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը
Ստեփանավանում ձերբակալված 14 անձանցից մեկը «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյան է. Լուսանկար