Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
Եթե խոսքը գնար մի մարդու մասին, ում ամբողջ գործունեության վերաբերյալ ՀՀ իրավապահ համակարգը պարտավորված չէր մանրամասն իրազեկված լինել, ժամանակավոր թյուրիմացությունը կարող էր բացատրություն ունենալ։
Բայց երբ ձերբակալման մասին ՀՀ դատախազության ձերբակալման օրդեր է արձակում Ալեքսանդր Լապշինի նկատմամբ եւ երեք ժամ անց այն չեղարկում է (ըստ այս պահի տեղեկությունների), ապա այլ բաներ ես սկսում ուզած-չուզած մտածել։
Այդ ի՞նչ նորություններ պետք է հայտնաբերեին Լապշինի մասին մեր իրավապահները, որ մինչ իր այսօրվա վերադարձը Հայաստան չգիտեին։ Փորձեմ վարկածներ առաջարկել այս ծայրահեղ անդուր պատմության առումով՝ չբացառելով, իհարկե, ամփութությունը եւ պատկան մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը.
1. ՀՀ դատախազությունը ջանասիրաբար կատարում է այն օրինականության տեսակետից կասկածելի պայմանավորվածությունները, որոնք վերջին տարիներին ունեցել է ԵԱՏՄ այլ երկրների համանման կառույցների հետ։ Եվ կոնկրետ Բելառուսի (որի պահանջի հիման վրա է այսօր ձերբակալվել Լապշինը) ղեկավարության անընդունելի պահվածքը մեր երկրի նկատմամբ հիմք չի ծառայել, կրկնում եմ, օրինականության տեսակետից կասկածելի պայմանավորվածությունների վերանայման համար,
2. ՀՀ իշխանությունների համար դժգոհ են Լապշինի ցանկությունից Հայաստանը դիտարկել որպես բնակության հիմնական վայր։ Պատճառը կարող է լինել պաշտոնական Երեւանի քաղաքականության, ինչպես նաեւ կառավարման որակի վերաբերյալ իր հաճախակի քննադատությունը։
Ավելի կտրուկ քայլերի դիմելու փոխարեն կարող էր ընտրվել մարդուն երկրից վերջնականապես հիասթափեցնելու հնարքը։ Իսկ ինչքանով է «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած «թյուրիմացությունը» հիասթափեցնող, կարծում եմ բացատրության կարիք չունի…
Բաց մի թողեք
Ամեն ինչ կորած չէ, ընտրությունները կորոշեն՝ կա՛մ Եվրոպա, կա՛մ խավար, վերադարձ ռուս-խորհրդային անցյալին. Զուրաբիշվիլի
«Մեծարգոների ենթամշակույթի» համար սահմանվում է խաղի հստակ կանոն՝ «Հաց և անմռունչ կաց իշխանության մոտ»
Կատարյալ անհեթեթություն է, բայց հիշեցնում է շատ վտանգավոր ձեռագիր. Հայրապետյան