Սեպտեմբերի 21-ին, կեսգիշերն անց, օտարերկրյա մի քաղաքացի ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 20-ի ժամը 19-ի սահմաններում սև գույնի մեքենայի վարորդը Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի մոտ կանգնեցրել է իր մոպեդը և ծակող գործիքով սպառնալով՝ հափշտակել է 45 հազար դրամ:
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է օտարերկրացու նկատմամբ ավազակություն կատարած անձի ինքնությունը:
Հետագա միջոցառումների ու բացատրական աշխատանքի արդյունքում Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդը սեպտեմբերի 22-ին ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին: Նա ձերբակալվել է: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
Բաց մի թողեք
Բալասանյանի որդուց հետո ձերբակալվել են նաև Գյումրու փոխքաղաքապետերից մեկն ու մյուսի հայրը
Կինը տղամարդուն ասել է բանալին թողնել «Mercedes»-ի վրա, մոտենալ՝ անակնկալ վերցնելու, իսկ մեքենան գողացել են․ Լուսանկար
Կարծելով՝ իր հասցրած հարվածներից տղամարդը մահացել է, այրել է դին և թաղել, մինչդեռ զոհը ողջ է եղել