2019 թվականի հենց այս օրը` սեպտեմբերի 24-ին, ՀՀ նախկին ոստիկանապետ 63-ամյա Հայկ Հարությունյանին գտան ինքնասպան եղած։ Վերջինիս հայտնաբերեցին գլխի շրջանում հրազենային վնասվածքով։
Մարտի 1-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի խորհրդավոր ինքնասպանությունից 5 տարի անց ArmLur.am-ի նկարահանող խումբը Բջնի գյուղում էր։ Առանձնատանը, որտեղ ինքնասպան եղավ նախկին ոստիկանապետը, որեւէ մարդ չկար, դարպասները կողբված էին։ Գյուղի բնակիչները պատմում էին, թե լսել են՝ նախկին ոստիկանապետի առանձնատունը գաղտնի հետնամուտք է ունեցել դեպի սար տանող, ու կրակոցի օրը գաղտնի հետնամուտքի դռները բաց են եղել։
Ի վերջո ինչ փուլում է գտնվում ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի խորհրդավոր ինքնասպանության դեպքով հարուցված քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեում։ ArmLur.am-ին ՀՀ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Հայկ Հարությունյանի ինքնասպանության հասցնելու դեպքով քրեական վարույթը ընթացքի մեջ է:
ԱՍԵԼ Է, ԹԵ 5 ՏԱՐԻ ԱՆՑ ԳՈՐԾՈՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է, ՍԱԿԱՅՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՉԿԱ, ի վերջո ինչո՞ւ կամ ո՞վ հասցրեց Հայկ Հարությունյանին ինքնասպանության:
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»