ԱՄՆ փոխնախագահ, նախագահի թեկնածո Քամալա Հարիսը շնորհավորել է Հայաստանի անկախության օրվա առիթով:
«Այս կարևոր օրը նշելուն զուգահեռ հարկավոր է միշտ հիշել նաև Հայոց ցեղասպանության ողբերգությունը, որը շարունակում է ձևավորել հայ ժողովրդի ինքնությունը։ Ամերիկահայ համայնքի տոկունությունը ոգեշնչման աղբյուր է մեր ընդհանուր ամերիկյան պատմության համար»,- ընդգծել է նա:
Հարիսը շեշտել է, որ հավատարիմ է Հայաստանի և նրա հարևանների միջև կայուն խաղաղության հաստատմանը, որը հաշվի կառնի երկրների ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը:
«Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է հայ ժողովրդի արժանապատվությունը և տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից», – նշել է Քամալա Հարիսը՝ վստահեցնելով, որ կշարունակի աջակցել Հայաստանին՝ ժողովրդավարության ամրապնդման և տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերում:
«Հավատարիմ եմ մեր երկրների միջև կապերի խորացմանը և գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը: Միասին կարող ենք կառուցել ավելի ապահով, արդար և ազատ աշխարհ»,- գրել է Հարիսը:

Բաց մի թողեք
ԵՄ-ն հայտարարում է, որ Հունգարիայում օրենքի գերակայությունը ցույց է տալիս «արմատական փոփոխություն» Մադյարի օրոք
ԵՄ-ում օրենքի գերակայության խթանումը կորցնում է թափը
Ինչպես կարող են Շաբանա Մահմուդի «հետգլոբալիզացիոն» տնտեսական հայացքները տարածվել Լեյբորիստական կուսակցության աջ ու ձախ կողմերի վրա