ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը չի բացառում Ադրբեջանից գազ ներկրելու շուրջ քննարկումները։
Այս մասին նա ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ընթացքում հնչեցրած կարծիքին, որով վարչապետը չէր բացառել, որ ապագայում Հայաստանն Ադրբեջանից կարող է գազ ներկրել։
Նրա կարծիքով՝ երրորդ մատակարարից գազ գնելու հնարավորությունը մեծացնում է էներգետիկ անկախության ու անվտանգության մակարդակը։
Հարցին, թե Ադրբեջանից գազ ներկրելով՝ արդյոք Հայաստանը կախվածության մեջ չի՞ ընկնի Բաքվից, Թունյանը պատասխանեց, որ դա լինում է այն ժամանակ, երբ էներգառեսուրս գնվում է միայն մեկ աղբյուրից, իսկ տարբեր այլընտրանքային աղբյուրներից գնելու դեպքում այդ կախվածությունը ոչ թե ավելանում, այլ պակասում է։
«Եթե մենք ժամանակին գազ գնում էինք միայն Ռուսաստանից, հետո սկսեցինք գնել նաև Իրանից, երրորդ մատակարարից գազ գնելու հնարավորությունը մեծացնում է էներգետիկ անկախության ու անվտանգության մակարդակը»,- նշեց Բաբկեն Թունյանը՝ հավելելով, որ Ադրբեջանից գազ կգնվի, թե ոչ, դա ավելի շատ հետագայի և տեսական հարց է:
Նրա դիտարկմամբ՝ եթե այդ ռեսուրսը մատակարարում է Ադրբեջանը, ապա կարելի է քննարկել, եթե դա բխում է ՀՀ շահերից՝ իհարկե, միշտ պահելով դիվերսիֆիկացիան և այլընտրանքային աղբյուրները։
Պատգամավորը հավելեց, որ այն փորձագետները, ովքեր հայտարարում են, որ դրա փոխարեն կարելի է Իրանից ավելի մեծ ծավալով գազ ներկրել, այդ հարցի շուրջ կարող են ներկայացնել իրենց առաջարկություններն ու հնարավորությունները, իսկ ինքը նրանց ցույց կտա այդ հարցում գոյություն ունեցող սահմանափակումները։
Նիկոլ Փաշինյան-Ռեջեփ Թայիփ Էրդողան հանդիպման մեջ ինձ տպավորել է այն, որ ՀՀ վարչապետը նրան ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» փաստաթուղթը:
«Դրա վրա պետք է շեշտադրում անել և ոչ թե կենտրոնանալ, թե որտեղ էր հանդիպումը, ժպտում էր, թե չէր ժպտում, կամ չգիտեմ՝ ինչպես էր պահել գիրքը։ Դրանք, իմ կարծիքով, երկրորդական հարցեր են»,- նշեց նա:
Ըստ Թունյանի՝ շատ ավելի կարևոր է, երբ Հայաստանը փորձում է իր սահմանակից, ոչ փոքր տերության հետ հարաբերությունները կարգավորել և ներկայացնել ապաշրջափակման այն տարբերակը, որը բխում է մեր երկրի շահերից:
«Դա մեր նպատակն է, ու եթե հաջողի, ՀՀ-ն դրանից միայն կշահի, իսկ գիրքը պահել-չպահելը երկրորդական հարց է: Այսինքն, եթե մարդը գնում է հանդիպման որևէ երկրի ներկայացուչի կամ ղեկավարի հետ հարաբերություները կարգավորելու նպատակով, ինքը պետք է դեմքի «նամռոտ» արտահայտությամբ և չուզելո՞վ գնա»,- ընդգծեց Թունյանը:
Որևէ ընկերություն պետականացնելը ՀՀ կառավարության ծրագրի մեջ չի մտնում։
Պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակին, ասել է․«Այդ քննարկումը ներկայացնել որպես որևէ ընկերություն զավթելու փորձ, ճիշտ չէ։ Այ, եթե նման քննարկումներ չլինեն, կարելի է մեղադրել, որ առկա խնդիրներն աչքաթող են արվում։ Մենք շուկայական տնտեսություն ենք, ձգտում ենք այնպես անել, որ ոլորտն աշխատի թափանցիկ ու մրցակցային միջավայրում»,- նշեց Թունյանը։
Ըստ նրա՝ ՀԷՑ-ը բնական մենաշնորհ է, որն աշխատում է իր խաղի կանոններով, սակայն ակնհայտ է, որ ունենք մատակարարման խնդիրներ՝ կան հաճախակի հոսանքի տատանումներ, անջատումներ, վթարներ․ «Ուղղակի մենք մի իրողության հետ պետք է համակերպվենք, որ համակարգը և ենթակառուցվածքները բավականին հնացած են։ Խնդիրն արմատապես լուծելու համար մեծածավալ ներդրումներ են պետք, որոնք էլ իրենց հերթին ենթադրում են սակագների բարձրացում։ Մինչդեռ վերջին 20-30 տարում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում տեղի չի ունեցել, ու, ըստ այդմ, բավարար ներդրումներ էլ չեն կատարվել, սակայն համակարգի բարելավման ուղղությամբ քայլեր կատարվել են»։
Պատգամավորը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ այս ամենով հանդերձ՝ ներկա պահին սակագների բարձրացման հարց չի քննարկվում. «Վերջին մեկ-երկու տարում մենք բավականին փոփոխություններ ենք արել, որ ՀԷՑ-ը կարողանա բավարար ներդրումներ անել համակարգի արդիականացման համար»:
Ինչ վերաբերում է ջրամատակարարման և ջրահեռացման խնդիրներին, ապա նա ավելացրեց, որ «Վեոլա Ջրի» հետ ևս այս պահին կան քննարկումներ։
Բաց մի թողեք
Համեմատեք Սերժ Սարգսյանի բանակցային փաթեթն ու Փաշինյանի բերած աղետը
Զինվորներին հարցրեցի՞ն այս իշխանության քարոզչական «հաղթաթուղթ» «մայկա, տռուսիկի» մատակարարման վիճակը …
Ի՞նչ են խոսում Գյումրիում նախկին քաղաքապետի որդու ձերբակալման մասին