Սեպտեմբերի 15-ին Արմավիրի մարզում զենք-զինամթերքի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել:
Ժամը 20։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ ինքը 2020թ․ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է և ԼՂ-ից իր հետ բերված զենք-զինամթերքը թողել է Նորավան գյուղի գերեզմանատան ճանապարհին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մեկնած ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են 2 սպիտակ պարկ, 1 փայտյա արկղ, որոնց մեջ ակնհայտ նկատվել են զենքի նմանվող առարկաներ:
Ահազանգով ժամանել է նաև ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը, որտեղ փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հայտնաբերվել են 1 հատ 5.45 մմ տ/չ և 7.62 մմ տ/չ «Կալաշնիկով» ինքնաձիգ, 5.45մմ տ/չ ինքնաձիգ, 5.6 մմ. տ/չ ջնջված համարով «Շմայիս» տեսակի ինքնաշեն գնդացիր, «ՏՈԶ-Բ» տիպի 16մմ տ/չ, «ԻԺ-5» տիպի 16մմ տ/չ, «ԻԺ-5» տիպի 16մմ տ/չ և կարճեցված փողով, 12մմ տ/չ և կարճեցված երկփողանի, 16մմ տ/չ կարճեցված մեկփողանի և «ՏՈԶ-Բ» տիպի 16մմ տ/չ կարճեցված փողով հրացաններ, երկփողանի հրացանի ագուցարան, «Մակարով» տիպի 5.45 մմ տ/չ՝ օդաճնշիչ, «Մակարով» տիպի 9 մմ տ/չ, «Ատմագա» տիպի գազային և 5.6մմ տ/չ թմբուկավոր ատրճանակներ, սվին դանակ իր պատյանով, 3 հատ «Ֆ-1», 2 հատ «ՌԳ-42», «Մ-75», 2 հատ «ՈԲ-25» տիպի նռնակներ, ծխանռնակ, 12 հատ նռնակի պայթուցիչներ, 6 հատ խոշոր տ/չ, 3 հատ լուսարձակային, 25 հատ «YPMD-6» տիպի ուսումնաիմիտացիոն, 2 հատ 5.6մմ տ/չ «ՏՈԶ» տիպի, 5 հատ 5.6մմ տ/չ շինարարական, 8 հատ 24մմ տ/չ որսորդական, 261 հատ 7.62մմ տ/չ ինքնաձիգի, 330 հատ 5.45մմ տ/չ ինքնաձիգի և 92 հատ 7.62մմ տ/չ գնդացրի փամփուշտներ, 100մմ տ/չ հրանոթի արկի մարտական գլխիկ, տարբեր տեսակի ինքնաձիգի և որսորդական հրացանի դետալներ, 12 հատ ինքնաձիգի դատարկ փամփշտատուփեր, 7 հատ պայթաղյուսներ, սաղավարտ, զրահաբաճկոն, ատրճանակի պատյան, ծխական, 3 հատ հակագազ, 3 հատ հակագազի բալոն և 2 հատ կտորե պայուսակ։

Բաց մի թողեք
Խուզարկություն՝ Արմավիրի մարզում․ ի՞նչ են փնտրում իրավապահները
Հիվանդ մարդուն տարել են ոստիկանություն, վախեցրել, ստիպել՝ ցուցմունք տա, թե ընտրակաշառք են տվել. Տեսանյութ
«Հանցագործության թեժ կետեր». ինչպե՞ս պայքարել դանակահարությունների և այլ բռնությունների դեմ գերմանական կայարաններում