ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հաղորդագրություն է տարածել այսօր Նյու Յորքում կայացած եռակողմ հանդիպման մասին։
«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենն այսօր Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում եռակողմ հանդիպում է անցկացրել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Պետքարտուղար Բլինքենը բարձր է գնահատել այն առաջընթացը, որը Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել երկարատև և արժանապատիվ խաղաղության ուղղությամբ, և քաջալերել է երկու երկրներին շարունակել ջանքերը՝ հնարավորինս շուտ համաձայնագիրը վերջնականացնելու նպատակով:
Նա ընդգծել է, որ խաղաղության համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանի կայունության և բարեկեցության աճին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Բաց մի թողեք
Բայդենի խորհրդականի արձագանքը՝ Բաքվից հնչող մեղադրանքներին. Լուսանկար
ԵՄ դիտորդական առաքելությունը պատրաստ է համագործակցել նաև Ադրբեջանի հետ
Մարտունիում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչներին