Մայր Աթոռում տեղի ունենալիք կարևոր միջոցառումներին՝ Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին, ի տարբերություն ՀՀ բարձրագույն իշխանության՝ ՀՀ վարչապետ, ԱԺ նախագահ, ՀՀ նախագահ և այլք, երկրորդ և երրորդ նախագահները չեն մասնակցելու, փաստորեն՝ «բոյկոտելու» են:
Մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից չեն մանրամասնել, թե ինչն է երկրորդ նախագահի «բոյկոտի» պատճառը՝ միաժամանակ շեշտելով՝ «երկրորդ նախագահը մշտապես ընդգծված հարգանք ունի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա սպասավորների և հավատավոր ժողովրդի նկատմամբ»։
«Ընդգծումը», նկատենք, ցնցող էր, մասնավորապես հավատավոր ժողովրդի հանդեպ ցուցաբերվող «հարգանքի» մասով։ Թե ինչպես է խաչակնքվելուց խուսափող, աթեիստ (ըստ նրան ճանաչողներից ոմանց պնդումների՝ երբ մի առիթով նրան խաչը մոտեցրել են, «նա դիվահար եղավ ու չհամբուրեց) Քոչարյանն արտահայտում կամ ցուցաբերում իր հարգանքը, այն էլ ժողովրդի հանդեպ, չափազանց հետաքրքիր կլիներ պարզելը։ Նախագահի գրասենյակին, որպես հավատավոր ժողովրդի ներկայացուցիչ, խնդրում ենք հրապարակել Քոչարյանի կողմից այս ընթացքում հայ ժողովրդի հանդեպ ցուցաբերված հարգանքի մասին վկայող գոնե 3 (երեք) անառարկելի ապացույց։
Ի դեպ, Սերժ Սարգսյանը նույնպես որոշել է հետևել իր գործընկերոջ օրինակին և նույնպես չի մասնակցելու վերոհիշյալ արարողություններին։ Նրա գրասենյակից հայտնել են պատճառը՝ չի ցանկանում իշխանությունների հետ նույն հարկի տակ մասնակցել որևէ միջոցառման, երևի այն պատճառով, որ մինչև հիմա չի հաղթահարել «մերժված» լինելու հոգեբանական դիսկոմֆորտը։ «Սերժ Սարգսյանը հրավերի համար շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին և հայտնել որ, ցավոք, չի կարող ներկա գտնվել այդ արարողություններին, քանի որ անհնարին է համարում Հայաստանի գործող ապազգային կառավարիչների հետ նույն վայրում որևէ միջոցառման մասնակցելը։ ՀՀ երրորդ նախագահն իր այդ որոշման մասին Վեհափառ Հայրապետին հայտնել է դեռևս օրեր առաջ՝ Վեհափառի հրավերով Սուրբ Էջմիածին այցի ժամանակ՝ Մայր Տաճարում իրականացված մեծածավալ աշխատանքներին ծանոթանալուց և Կաթողիկոսի հետ համազգային կարևորագույն խնդիրների շուրջ զրուցելուց հետո»,-հայտնել են Սարգսյանի գրասենյակից։
Կասկածներ ունենք, որ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարանի բոյկոտի պատճառը ոչ թե գործող իշխանությունների ներկայությունն է այդ միջոցառումներին, այլ՝ քրիստոնեական արժեհամակարգի հետ օրգանական անհամատեղելիությունը։ Իշխանությանը եկեղեցու դեմ արշավ իրականացնելու, «եկեղեցաքանդության», հանրությանը պառակտելու մեջ մեղադրող նախկին ռեժիմի պարագլուխները, փաստորեն, ի վիճակի չեն հաղթահարել իրենց փոքրոգությունն ու մասնակցել եկեղեցու հարկի ներքո տեղի ունեցող այս բացառիկ միջոցառումներին, որոնք պետք է առիթ դառնան ապաշխարության, պառակտության թոթափման և համերաշխության քարոզի։
Մի կարևոր արձանագրում էլ․ նախկին նախագահներն ու նրանց շուրջ համախմբված քաղաքական խմբակները, փաստորեն, չխորշեցին եկեղեցուն քաղաքական գործընթացների մեջ ներքաշել՝ օգտագործելով բարձրաստիճան հոգևորականին՝ Տավուշի թեմի առաջնորդին, նրա բերանով իշխանությանը «նեռ» և «չարիք» անվանեցին, զրոյացրին նրա հեղինակությունն ու եկեղեցու հանդեպ հանրային խորը հիասթափություն հարուցեցին, իսկ այժմ, երբ առիթ է ընձեռվել ապաշխարության, փաստորեն, որոշել են․․․ մարդամեջ՝ հավատավոր ժողովրդի առաջ դուրս գալու փոխարեն ծածկարան մտնել։
Ի դեպ, շաբաթներ առաջ՝ Համալիրում «սրբազան պայքարի» հերթական հավաքին ընդառաջ, հայտնի դարձավ, որ Բագրատ Գալստանյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին, իսկ այս օրեր
Բաց մի թողեք
Գնդակը Հայաստանի դաշտում է. Ամիրբեկովը՝ խաղաղության պայմանագրի մասին
Մոսկվայից ի՞նչ պաշարով է վերադարձել Իլհամ Ալիևը
Ժամանակին ընտրություններն էին կեղծում, այժմ էլ՝ կուսակիցների թիվը ուռճացնում. Լիկբեզ Շարմազանովի համար