Երեկ՝ սպտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 02։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հերացի փողոցում գործող «Արամե մյուզիք հոլ» ակումբում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունենում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։
Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանները, Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Կենտրոնական բաժին, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ հիվանդանոց տեղափոխվածը ՌԴ քաղաքացի 41-ամյա Մաքսիմ Վ․-ն է։ Պարզվել է նաև, որ նա տեղափոխվել է «Արամե մյուզիք հոլ» ակումբից։
Ոստիկանները ակումբում մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալում են Երևանի բնակիչներ 51-ամյա Դավիթ Մկրտչյանին, 51-ամյա Վահե Եսայանին, 32-ամյա Ալբերտ Արևշատյանին և 48-ամյա Արտաշես Աբրահամյանին։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների 3-րդ քննչական բաժին, որտեղից էլ, այնուհետև, դեպքի վայր է ժամանում քննչական խումբը՝ բաժնի պետ Դավիթ Կիրակոսյանի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Ա․ Արևշատյանը ձերբակալվել է, մյուսները ազատ են արձակվել, իսկ Ա․ Արևշատյանը ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչ Էդգար Արևշատյանի որդին է։
Բաց մի թողեք
Կինը տղամարդուն ասել է բանալին թողնել «Mercedes»-ի վրա, մոտենալ՝ անակնկալ վերցնելու, իսկ մեքենան գողացել են․ Լուսանկար
Կարծելով՝ իր հասցրած հարվածներից տղամարդը մահացել է, այրել է դին և թաղել, մինչդեռ զոհը ողջ է եղել
Կապանի 63-ամյա բնակիչը տանից էշով դուրս էր եկել ու չէր վերադարձել․ բացահայտվել են uպանության հանգամանքները