ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթում Ռուսաստանի արտգործնախարար Լավրովն Արեւմուտքի հետ ներկայիս լարվածությունը համեմատել է 1946թ. իրավիճակի հետ, երբ Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան ԽՍՀՄ ոչնչացնելու գերգաղտնի ծրագիր էին մշակել:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան ԽՍՀՄ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ելույթում Ռուսաստանի արտգործնախարար Լավրովն Արեւմուտքի հետ ներկայիս լարվածությունը համեմատել է 1946թ. իրավիճակի հետ, երբ Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան ԽՍՀՄ-ը ոչնչացնելու գերգաղտնի ծրագիր էին մշակել:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան ԽՍՀՄ դաշնակիցներն էին եւ հսկայական օգնություն են ցուցաբերել խորհրդային զինված ուժերին: Պատերազմից հետո, իհարկե, Խորհրդային Միության եւ Միացյալ Նահանգների ու Մեծ Բրիտանիայի միջեւ հակասություններ առաջացել են:
Հայտնի է Չերչիլի Նյուտոնյան ճառը, որ նշանավորել է «սառը պատերազմի» սկիզբը: Երբ Ստալինի արտաքին գործերի նախարար Մոլոտովը կամ նրա դասական իրավահաջորդ Գրոմիկոն էր ուրանում Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակից երկրների ցուցաբերած օգնությունը, բացատրություն կար. տոտալիտարիզմի երկրում հնարավոր չէ եւ ֆաշիզմի դեմ հաղթանակի դափնին բացառապես ԽՍՀՄ-ին վերագրել, եւ միաժամանակ ասել, որ այն ձեռք է բերվել «նաեւ ամերիկացիների եւ բրիտանացիների օգնությամբ»:
Լավրովը «կատարյալ անմտություն» է որակել «միջուկային գերտերությանը պատերազմում հաղթելու» ծրագիրը: Դա պարզ եւ թափանցիկ խոստովանություն է, որ Ռուսաստանն Ուկրաինա է ներխուժել՝ ապահովագրված լինելով «միջուկային մահակի» սպառնալիքը կրիտիկական պահին գործի դնելու հնարավորությամբ: Դա շանտաժ է միջազգային հանրության, մարդկային քաղաքակրթության դեմ:
«Ինձ հնարավորություն տվեք, որ գրավեմ Կիեւը, ոչնչացնեմ ուկրաինական պետությունը, իմ սպառազինությունները հասցնեմ Լեհաստանի, Հունգարիայի, Ռումինիայի սահմաններին, այլապես միջուկային զենք կկիրառեմ»,-սա է Լավրովի խոսքի «թարգմանությունը»: -Մեր ինչի՞ն է պետք աշխարհը, եթե Ռուսաստանի չի լինի,-ավելի վաղ միջուկային շանտաժն այսպես է «հիմնավորել» Ռուսաստանի նախագահ Պուտինը:
Աշխարհում, այսպիսով, ստեղծվում է միջուկային զենքի կիրառման սպառնալիքով տարածքներ նվաճելու, հարեւան պետությունները լուծարելու նախադեպ: Չկա երաշխիք, որ միջուկային մյուս տերությունները չեն հետեւի Ռուսաստանի օրինակին: Ավելին՝ Մոսկվայի շանտաժը «միջին քաշի» երկրներին մղելու է միջուկային մրցավազքի: Անցյալ դարավերջին համարվում էր, որ միջուկային զենքը «հավասարակշռում է» համաշխարհային պատերազմի ռիսկերը: Ռուսաստանը խախտում է այդ բալանսը: դաշնակիցներն էին եւ հսկայական օգնություն են ցուցաբերել խորհրդային զինված ուժերին:
Պատերազմից հետո, իհարկե, Խորհրդային Միության եւ Միացյալ Նահանգների ու Մեծ Բրիտանիայի միջեւ հակասություններ առաջացել են: Հայտնի է Չերչիլի Նյուտոնյան ճառը, որ նշանավորել է «սառը պատերազմի» սկիզբը: Երբ Ստալինի արտաքին գործերի նախարար Մոլոտովը կամ նրա դասական իրավահաջորդ Գրոմիկոն էր ուրանում Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակից երկրների ցուցաբերած օգնությունը, բացատրություն կար. տոտալիտարիզմի երկրում հնարավոր չէ եւ ֆաշիզմի դեմ հաղթանակի դափնին բացառապես ԽՍՀՄ-ին վերագրել, եւ միաժամանակ ասել, որ այն ձեռք է բերվել «նաեւ ամերիկացիների եւ բրիտանացիների օգնությամբ»:
Լավրովը «կատարյալ անմտություն» է որակել «միջուկային գերտերությանը պատերազմում հաղթելու» ծրագիրը: Դա պարզ եւ թափանցիկ խոստովանություն է, որ Ռուսաստանն Ուկրաինա է ներխուժել՝ ապահովագրված լինելով «միջուկային մահակի» սպառնալիքը կրիտիկական պահին գործի դնելու հնարավորությամբ: Դա շանտաժ է միջազգային հանրության, մարդկային քաղաքակրթության դեմ: «Ինձ հնարավորություն տվեք, որ գրավեմ Կիեւը, ոչնչացնեմ ուկրաինական պետությունը, իմ սպառազինությունները հասցնեմ Լեհաստանի, Հունգարիայի, Ռումինիայի սահմաններին, այլապես միջուկային զենք կկիրառեմ»,-սա է Լավրովի խոսքի «թարգմանությունը»:
Մեր ինչի՞ն է պետք աշխարհը, եթե Ռուսաստանի չի լինի,-ավելի վաղ միջուկային շանտաժն այսպես է «հիմնավորել» Ռուսաստանի նախագահ Պուտինը: Աշխարհում, այսպիսով, ստեղծվում է միջուկային զենքի կիրառման սպառնալիքով տարածքներ նվաճելու, հարեւան պետությունները լուծարելու նախադեպ: Չկա երաշխիք, որ միջուկային մյուս տերությունները չեն հետեւի Ռուսաստանի օրինակին:
Ավելին՝ Մոսկվայի շանտաժը «միջին քաշի» երկրներին մղելու է միջուկային մրցավազքի: Անցյալ դարավերջին համարվում էր, որ միջուկային զենքը «հավասարակշռում է»համաշխարհային պատերազմի ռիսկերը: Ռուսաստանը խախտում է այդ բալանսը:
Բաց մի թողեք
Համակենտրոնացման ճամբար Կուրսկո՞ւմ․ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարում է, բայց փաստեր չի ներկայացնում
«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործերից հրաժարվելու հարց ՀՀ օրակարգում առկա չէ․ Նաիրա Զոհրաբյանը սխալ տեղեկություն է տարածել
Ադրբեջանը թեպետ մեղադրում է Հայաստանին զինվելու համար, բայց գերակա է համարում իր երկրի ռազմական ծախսերի աճը