Արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տարոնի բաժին են զանգահարել «Վանաձոր» բժշկական կենտրոնից և հայտել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ նույն օրը ժամը 23։00-ի սահմաններում շտապօգնության խումբը Վանաձորի «Շառլ Ազնավուրի» մշակույթի տան մոտից իրենց մոտ է տեղափոխել դանակահարված երիտասարդի, ում տվյալները հայտնի չեն:
Ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ավագ օպերլիազոր Վարդանյանի գլխավորությամբ ձեռնարկված միջոցառուների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ տուժողը հանդիսանում է Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Տիգրան Կ․-ն, ով սեպտեմբերի 27-ին ժամը 22։40-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի 2 հասցեի մոտ վիճաբանել է Լոռու մարզի բնակիչ 20-ամյա Արարատ Ղ․-ի հետ, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Տիգրան Կարապետյանի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառել վերը նշված մարմնական վնասվածքները:
Ձեռնարկված միջոցառումներով և տարված բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը ոստիկանության Տարոնի բաժին է ներկայացել Արարատ Ղ․-ն և հայտնել է, որ սեպտեմբերի 27-ին ժամը 22։00-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի 2 հասցեի մոտ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ գտնվող ծալովի դանակով հարվածներ է հասցրել Տիգրան Կ․-ի մարմնի տարբեր մասերի, պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո հանցագործության առարկա հանդիսացող դանակը Նարեկացու փողոցի սկզբնամասում նետել է Փամբակ գետը: Բաժին ներկայացած Արարատ Ղ․-ի աջ ձեռքի ցուցամատին առկա է եղել ակնհայտ մարմնական վնասվածք, որի շուրջ նա հայտարարել է, որ վնասվածքը ստացել է վերը նշված միջադեպի ժամանակ՝ իր ձեռքի դանակով անզգուշաբար ձեռքը վնասելու հետևանքով:
Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Արարատ Ղ-ի հետ միասին ներակայցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։
Բաց մի թողեք
Հայհոյել է՝ չիմանալով, որ դիմացինը հայերեն գիտի․ ուշագրավ միջադեպ՝ ծեծ Կասկադի սրճարաններից մեկում
«Ուրարտու» ռեստորանային համալիրի բակում կրակոցներ են հնչել․ կա վիրավոր
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը