Սեպտեմբերի 30-ին շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով վկաների հարցաքննությունը:
Դատարանում հարցաքննվում է գործարար Սամվել Ալեքսանյանը:
Նա ներկայանալուն պես հայտարարել է, որ միջոցառման պետք է մասնակցի և խնդրել առաջինն իրեն հարցաքննել։
«Ես ոչ մի բանից խաբար չեմ»,- ասել է Ալեքսանյանը:
Աղվան Հովսեփյանը, ըստ մեղադրանքի, Վարշամ Ղարիբյանի օգտին ծառայության գծով հովանավորչության համար, նրանից պահանջել և 2011 թվականի փետրվարի 14-ին ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, ապա հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը օրինականացրել է:
Բացի այդ, Աղվան Հովսեփյանը, 2017 թվականի ապրիլի 10-ին իր հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվող Վրեժ Մարկոսյանին համոզելու եղանակով դրդել է վատնել նրան վստահված, Վարշամ Ղարիբյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքը:
Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021 թվականի սեպտեմբերի 7-ին, այնուհետև նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նա ազատվել է 100 մլն դրամ գրավ դիմաց:
Աղվան Հովսեփյանին հանցակցելու դրվագով Վրեժ Մարկոսյանի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ:
Բաց մի թողեք
Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման և 3 մլն դոլար շորթման վարույթով Իրանի քաղաքացի է կալանավորվել
Բալասանյանի որդուն 70 մլն դրամի դիմաց ազատ են արձակել
Վարորդները վիճաբանել են «հերթ չպահելու» հարցի շուրջ, սկսվել է ծեծկռտուք. տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է