Հոկտեմբերի 1-ին Երևանի դպրոցներից մեկում միջադեպ է գրանցվել:
Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ տեղեկություն է ստացվել, ըստ որի՝ Երևանի թիվ 19 դպրոցում աշակերտներից մեկը, ըստ նախնական տվյալների, գազի նմանվող նյութ է փչել, ինչը աշակերտների շրջանում հազ է առաջացրել։
Անչափահասը ներկայացվել է ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին։ Հանգամանքները պարզվում են։
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից էլ մեզ հետ զրույցում հաստատեցին այս տեղեկությունը՝ հավելելով, որ երեխաներից մեկի՝ փոքր «բալոն»-ից գազի բաց թողնման հետևանքով որոշ աշակերտների ինքնազգացողությունը վատացել է, նրանց մի մասը տուն է ուղարկվել, դպրոցում կազմակերպվել է օդափոխություն:
Ըստ պատասխանատուների՝ դպրոց են ժամանել համապատասխան ծառայությունները, դասապրոցեսը կշարունակվի նորմալ կերպով:

Բաց մի թողեք
Բելգիացի վարորդը դատապարտվեց յոթ մարդու կյանք խլած կառնավալային ավտովթարի սպանության համար
Վիճաբանություն, Մասիսի ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
Արմեն Կիլինկարովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել