Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը կրկին հայտարարել է, թե «ռազմական հանցագործությունների համար պատասխանատուներին» պատժել է պետք։
Մոռանալով սեփական երկրի գործած ռազմական հանցագործությունները՝ նա հիշեցրել է, որ այդ մասին քանիցս խոսել է նաև Իլհամ Ալիևը:
«Հայաստանը պետք է ցույց տա իր իրական հավատարմությունն արդարությանն ու հետկոնֆլիկտային խաղաղությանը՝ ճանաչելով իր պետական պատասխանատվությունն այդ բոլոր հանցագործությունների համար և պատշաճ կերպով հետաքննի ու պատժի բոլոր ռազմական հանցագործներին»,- ասել է Հաջիևը:
Օրեր առաջ նման հայտարարություն էր արել նաև Ալիևը՝ հայտարարելով, որ եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, «պետք» է պատժի «ադրբեջանցիների դեմ վայրագություններ» իրականացնողներին:

Բաց մի թողեք
Ալիևը Թրամփին անվանել է «իսկական խաղաղության մարդ», Պուտինին՝ «պատերազմի»
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է
Սուտ TRIPP-ը ե՞րբ կմարմնավորվի