Հոկտեմբերի 5-ին, Երևանի «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում արտառոց դեպք է տեղի ունեցել։
Պլաստիկ վիրահատության ժամանակ արձանագրվել է բուժառուի սրտի կանգ, ում այնուհետև ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, ով այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և տեղի բժիշկները կենաց-մահու պայքար են տանում նրա կյանքի համար։
Ամիսներ առաջ նույն «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում, կրկին պլաստիկ վիրահատության ժամանակ, բուժառուի մոտ արձանագրվել էր դարձյալ սրտի կանգ, ով վիրահատությունից մեկ օր անց, գիտակցության չգալով, մահացել էր։
Հետաքրքիր է, որ ինչպես այն, այնպես էլ մեկ օր առաջվա դեպքերում բուժառուներին վիրահատող բժիշկը եղել է «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնի հիմանդիր Արթուր Սարգսյանը։

Բաց մի թողեք
Սկանդալ Բաքվում․ ադրբեջանցու հետ գոտեմարտում վիճահարույց որոշումից հետո հայ ըմբիշը նվաճեց բրոնզը. Լուսանկար
ԵԱՏՄ-ն կաթվածահար է և չի աշխատում․ ՀՀ-ի համար այլընտրանք չունենալու դարաշրջանը փակված է․ վարչապետ
Ինչ են արել իրականում. մանրամասներ կանաչապատման ծրագրերից