Ադրբեջանցի 43 պատգամավորներից բաղկացած խումբը նամակ է ստորագրել՝ ԱՀ նախարար Ջեյհուն Բայրամովին կոչ անելով վերանայել երկրի համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ։
Պատգամավորները գրել են, որ Միացյալ Նահանգները բաժանարար գծեր է ստեղծում տարածաշրջանում:
Նամակով նրանք կոչ են արել դադարեցնել 1997 թվականին ստորագրված «Ապագա ռազմական և պաշտպանական կապերի մասին համատեղ հայտարարությունը» և 2013 թվականին Ադրբեջանի և ԱՄՆ պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված «Սարքավորումների և փոխադարձ ծառայությունների գնման մասին» համաձայնագիրը։
Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը շահարկում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցները։

Բաց մի թողեք
Ո՞վ ում ինչ է տալիս, որքա՞ն արժե այն, և ի՞նչ է ստանում դրա դիմաց Հայաստանը
Գանձասարի հարցը պետք է հանել միայն քարոզչական հակազդեցության դաշտից
Փոքր պետության անվտանգությունը միշտ չէ, որ կառուցվում է մեկ հզոր դաշնակցի վրա