ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն 2024թ. օգոստոսի դրությամբ Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 758,827 մարդ, այդ թվում 209,593 պետական և 549,234 ոչ պետական աշխատողներ։
Նշենք, որ աշխատողների թվաքանակի 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5% աճ։ Պետական աշխատողների 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 3.2% աճ, իսկ ոչ պետականի դեպքում՝ 5.3% աճ։
Աշխատողների թվաքանակն ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և տնտեսական գործունեության տեսակների հետևյալն է՝
Հայաստանում 2024թ. օգոստոսիn ամենամեծ աշխատողների թվաքանակը եղել է մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում, որտեղ զբաղված է 130,266 աշխատակից, որից բոլորը ոչ պետական։
Հաջորդում է կրթության ոլորտը, որտեղ զբաղվածների թիվը 116,114 է, որից պետական՝ 106,471, ոչ պետական՝ 9,643։
Մշակող արդյունաբերություն՝ 90,447 զբաղված, որից բոլորը ոչ պետական։
Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 52,538 զբաղված, որից պետական՝ 26,956, ոչ պետական՝ 25,582։
Տեղեկատվություն և կապ՝ 44,834 աշխատակից, որից պետական՝ 2,168, ոչ պետական՝ 42,666։ Մասնավորապես Տեղեկատվական Տեխնոլոգիաներ՝ 32,008 աշխատակից, որից պետական՝ 428, ոչ պետական՝ 31,580։
Կացության և հանրային սննդի կազմակերպում՝ 41,411 զբաղված, որից բոլորը ոչ պետական։
Շինարարություն՝ 38,359 զբաղված, որից պետական՝ 267, ոչ պետական՝ 38,092։
Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝ 34,661 զբաղված, որից բոլորը պետական։
Սպասարկման այլ ծառայություններ 31,376 աշխատակից, որից պետական՝ 1,549, ոչ պետական՝ 29,827։
Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 27,371 աշխատակից, որից պետական՝ 7,134, ոչ պետական՝ 20,237։ Մասնավորապես գիտական հետազոտություններ և մշակումներ՝ 6,085 զբաղված, որից պետական՝ 5,050, ոչ պետական՝ 1,035։
Մշակույթ, զվարճություններ և հանգիստ՝ 24,137 աշխատակից, որից պետական՝ 9,793, ոչ պետական՝ 14,344։
Ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 23,965 զբաղված, որից պետական՝ 869, ոչ պետական՝ 23,096։
Վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 22,747 զբաղված, որից պետական՝ 3,710, ոչ պետական՝ 19,037։
Փոխադրումներ և պահեստային տնտեսություն՝ 22,383 աշխատակից, որից պետական՝ 8,831, ոչ պետական՝ 13,552։
Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 17,406 աշխատակից, որից պետական՝ 1,529, ոչ պետական՝ 15,877։
Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 12,767 զբաղված, որից պետական՝ 1,084, որ պետական՝ 11,683։
Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում՝ 12,370 զբաղված, որից բոլորը ոչ պետական։
Անշարժ գույքի հետ կապված գործունեություն՝ 8,616 աշխատակից, որից պետական՝ 641, ոչ պետական՝ 7,975։
Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 7,059 զբաղված, որից պետական՝ 3,930, ոչ պետական՝ 3,129։
Բաց մի թողեք
Շվեյցարական բանկն Իվանիշվիլիին կվճարի 282 մլն դոլարով պակաս․ ինչ է հայտնի
Ամանորին ընդառաջ դեկտեմբերի 26-ից կվերսկսվեն Երևան-Բաթում ուղիղ չվերթները
«Իմ Քայլը» հիմնադրամի «Երիտասարդի երազանք» խորագրով նախագծի բարեգործական ընթրիքը․ Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել