Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի ենթադրյալ ապօրինի գույքի գործով նիստին դատավորը հայտարարել է, որ միջնորդություն է ներկայացվել գործի վարույթը կարճելու վերաբերյալ:
Պաշտպանը հիմնավորել է՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին վարույթ հարուցելը դուրս է դատախազության լիազորությունից, դատարանը մերժել է միջնորդությունը:
Դատախազությունը պահանջում է բռնագանձել 14 անշարժ գույք, 2.7 միլիարդ դրամ, նաև Քոչարյանների արտերկրում ունեցած կարողությունների ձեռքբերման արժեքը:
Մանրամասները՝ «Լուրեր»-ի ռեպորտաժում։

Բաց մի թողեք
Վիճաբանություն՝ Արմավիրի մարզում․ Էջմիածնի թիվ 9 հիմնական դպրոցի 13 և 12-ամյա աշակերտները վիճաբանել ու փոխադարձ հարվածներ են հասցրել
Ռոբերտ Քոչարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ քաղաքացիական գործով
ՔՊ-ական Շենգավիթի նախկին թաղապետը 2 միլիոն դրամ գրավ է մուծել, որտեղից, եթե կոռուպցիա չկա