02/11/2024

Արգիշտի Քյարամյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությունների մասով քրեական վարույթ է նախաձեռնվել. Տեսանյութ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությունների մասով քրեական վարույթ է նախաձեռնվել:

Ինչպես հայտնեցին Գլխավոր դատախազությունից, Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ ՔՕ 486-րդ հոդվածի 1-ին մասով (Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) (երկու դրվագ):

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպը՝ ստորև տեսանյութում: