Պետական եկամուտների կոմիտեն ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հետ իրականացված համատեղ աշխատանքների արդյունքում մսամթերքի արտադրությամբ և մանրամեծածախ առևտրով զբաղվող խոշոր ընկերությունում հայտնաբերել են մի շարք խախտումներ։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։
Ձեռք բերված փաստական տվյալների և իրականացված համալիր հարկային ստուգման արդյունքներով պարզվել է, որ 2021-2023 թվականների ընթացքում աշխատակիցներին փաստացի վճարված աշխատավարձերը թերհայտարարագրվել են։ Նույն ժամանակահատվածում թերհայտարարագրվել է նաև փաստացի իրացման շրջանառությունների մի մասը։
Անճշտություններ են հայտնաբերվել նաև 2022-2023 թվականների համար ներկայացված շահութահարկի և ԱԱՀ հաշվարկներում։
Խախտումների հետևանքով պակաս են հաշվարկվել պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկը, սոցիալական և դրոշմանիշային վճարները, ինչպես նաև շահութահարկի և ԱԱՀ-ի գումարները։ Ընկերությունն ընդունել է իրեն ներկայացված` ստուգմամբ հայտնաբերված խախտումները։
Առաջնորդվելով օրենսդրությամբ սահմանված դրույթներով` 2024 թվականի հոկտեմբեր ամսին հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացրել համապատասխան հաշվետու ժամանակաշրջանների համար ճշտված հարկային հաշվարկներ։
Արդյունքում հարկ վճարողի մոտ առաջացել է լրացուցիչ շուրջ 1.1 մլրդ դրամ հարկային պարտավորություն, որն էլ ամբողջությամբ վճարել է։

Բաց մի թողեք
Կիպրոսը հույս ունի, որ ԵՄ գագաթնաժողովը կարող է անել այն, ինչ ճանապարհորդական գովազդները չեն կարող. վերադարձնել զբոսաշրջիկներին
ՄԷԳ-ի ղեկավարը զգուշացնում է, որ Եվրոպայում «ծանր նեղուցի» պատճառով մնացել է վեց շաբաթվա ռեակտիվ վառելիք
Եվրոպային տնտեսական դժվարություններ են սպասվում․ Քրիստին Լագարդ. Լուսանկար