07/12/2024

Շվեյցարական բանկն Իվանիշվիլիին կվճարի 282 մլն դոլարով պակաս․ ինչ է հայտնի

Սինգապուրի դատարանը նվազեցրել է այն գումարի չափը, որը Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին պետք է ստանա շվեյցարական բանկից։

Ըստ Bloomberg-ի՝ շվեյցարական UBS խումբը միլիարդատեր գործարար Իվանիշվիլիին պետք է վճարի Սինգապուրի դատարանի ի սկզբանե պարտադրածից 282 միլիոն դոլարով պակաս։

Սինգապուրի դատարանի նախնական որոշմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետը շվեյցարական բանկից պետք է ստանար 743 մլն դոլար։ Այժմ այդ գումարը կազմում է 461 մլն դոլարի։

Իվանիշվիլին այս թեմայով խոսել էր հոկտեմբերի 21-ին «Իմեդի» հեռուստաընկերությամբ հեռարձակված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ վնասի փոխհատուցման չափը պետք է որոշվեր երկու կողմերի փորձագետների ներգրավմամբ, ինչը երկու ժամվա հարց է եղել։ Բայց «Credit Suisse»-ի փորձագետն այս գործով երկու ամիս է ծախսել, և սեպտեմբերի 30-ին դատարանը վերջապես վճիռ է կայացրել։