Սուսերամարտի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, Ռուսաստանի եռակի, աշխարհի կրկնակի և թիմային առաջնությունում Եվրոպայի վեցակի չեմպիոն Յանա Եգորյանը «Իզվեստիային» հայտնել է, որ իր ավտոմեքենան լրջորեն վնասվել է մի խումբ անձանց գործողությունների արդյունքում.անհայտ անձինք պատուհանից ոգելից խմիչքի շշեր են նետել:
Մարզուհու խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին։ Նա ատամնաբույժի է այցելել՝ մեքենան թողնելով Մոսկվայի բնակելի շենքերից մեկի բակում: «Վերադարձա և տեսա, որ մեքենաս ու կողքի ավտոմեքենան վնասված են: Դիմեցի ոստիկանություն»,- նշել է Յանա Եգորյանը։


Բաց մի թողեք
Ողբերգական վթար Երևան-Երասխ ճանապարհին, «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 69-ամյա հետիոտնի․ Լուսանկար
Ողբերգական դեպք` Արտաշատում. մահացել է հեծանվորդը
Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ Գեղարոտ բնակավայրում ուժգին քամու հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել