«Չկա նման բան, մեկ շաբաթից ավելի է՝ դա եմ լսում, ձեր ձևակերպումների հետ էլ համաձայն չեմ, որևէ «գզվռտոց» ու նմանատիպ վարքագծի դրսևորումներ չկան»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով պնդումներին, թե ինքն է նախաձեռնել Անդրանիկ Քոչարյանին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու գործընթացը
Գաբրիելյանի խոսքով՝ ինքը ՔՊ վարչության անդամ չէ և տեղյակ չէ, թե այնտեղ ինչ է քննարկվում, իսկ խմբակցության նիստ նախատեսված չէ։
«Ես արդեն հստակ ասացի՝ չկա նման բան, որ ես ինչ-որ տեղ դիմած լինեմ պարոն Քոչարյանին պաշտոնից զրկելու համար։ Ես որքանով տեղեկացված եմ, մեր խմբակցության քարտուղարը հայտարարել է, որ լսումների մասով կա կարգապահական վարույթ։ Միայն այդքանը գիտեմ»,- ասել է Գաբրիելյանը:
Հարցին, թե ինքն անձամբ դժգո՞հ է Անդրանիկ Քոչարյանի աշխատանքից, Գաբրիելյանը բացասական պատասխան տվեց:
«Ինչո՞ւ պետք է դժգոհ լինեմ։ Ես դժգոհություն չունեմ ՔՊ-ական որևէ պատգամավորից, քանի որ դժգոհ լինել ՔՊ-ական պատգամավորից, կնշանակի դժգոհ լինել ինքդ քեզանից, ի՞նչ տարբերություն»,- ասաց նա։
Բաց մի թողեք
Անկարան ակնկալում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքում. Թուրքիայի ԱԽ
Ադրբեջանն ու Հայաստանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում. Բայրամով
Շուտով մենք լուրջ ընտրության առաջ ենք կանգնելու. Չալաբյան