07/12/2024

Որքա՞ն մարդ է ծնվել և մահացել այս տարվա հունվար-սեպտեմբերին

2022թ. մարդահամարի հիմքով վարվող բնակչության ընթացիկ հաշվառմամբ, ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2024թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 3 067.4 հազ. մարդ, այդ թվում քաղաքայինը՝ 1 976.0 հազ. մարդ և գյուղականը՝ 1 091.4 հազ. մարդ:

Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի՝ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2024 թվականի հունվար-սեպտեմբերին» հրապարակումից։

2024թ. հունվար-սեպտեմբերին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 130.9%՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 148.7%-ի համեմատ:

2024թ. հունվար-սեպտեմբերին նորածինների սեռերի հարաբերակցության գործակիցը կազմել է 110.1 տղա՝ 100 աղջկա հաշվով, 2023թ. հունվար-սեպտեմբերին արձանագրված 110.5-ի համեմատ:

Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ-ում ծնվել է 24 997 մարդ (մեռելածիններ՝ 340), մահացել է 19 100 մարդ, բնական հավելաճը կազմել է 5 897 մարդ։ Մասնավորապես մայրաքաղաքում ծնվել է 7 272, մահացել է 6 389 մարդ։

Հանրապետությունում 2024թ. հունվար-սեպտեմբերին գրանցվել է ամուսնության 11 696, ամուսնալուծության՝ 3 422 դեպք։