«Այն պահին, երբ ինքս տեղեկացել եմ նման հնարավոր ապօրինությունների մասին, սեպտեմբերի 14-ին հաղորդում եմ ներկայացրել Գլխավոր դատախազություն»:
Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԳՆ-ի նախկին աշխատակից վարորդի կողմից կոռուպցիոն ենթադրյալ գործարքներ իրականացնելուն՝ այս մասին ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:
«Նախ իմ վարորդը չէ, ԱԳՆ-ում աշխատող վարորդի մասին է խոսքը, որն աշխատել է Արտաքին գործերի նախարարությունում մինչև իմ ԱԳ նախարարի տեղակալ աշխատելը: Ինքը աշխատանքից ազատվել է սեպտեմբերի 28-ին, բայց սեպտեմբերի 4-ից հետո ինձ չի սպասարկել: Ես վստահ եմ, որ թե՛ ես, թե՛ հանրությունը կտեղեկանանք գործի մասին»,- ասաց նա:
Հարցին՝ ի՞նչ քայլեր է իրականացրել ԱԳՆ-ն՝ Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի հասցեին Ադրբեջանի դեսպանի կողմից հնչված սպառնալիքների ուղղությամբ, Կոստանյանը նշեց. «Մենք մեր գնահատականը տվել ենք, մեր նկատառումները գրավոր հայտնել ենք թե՛ դեսպանընկալ պետությանը, թե՛ այլ գործընկերներին: Թուրքիայի ազգային տոնին նվիրված միջոցառմանը Բալայանի մասնակցությունը եղել է մեզ հետ համաձայնեցված: Կարծում ենք, որ դիվանագիտական շփումները տարբեր մակարդակներում, այդ թվում՝ դեսպանների մակարդակով, նորմալ պրակտիկա է, եղել է հրավեր, որն ընդունվել է»:
Փոխնախարարն ասաց, որ Թուրքիայի դեսպանն էլ մասնակցել է ՀՀ դեսպանատան կազմակերպած միջոցառումներին:
Բաց մի թողեք
Վրաստանում անկայուն է, Ծաղկաձորի հյուրանոցները առիթից օգտվել, ավելի են թանկացրել Ամանորյա փաթեթները
Ուղիղ եթերում ծեծել են վրացական ՀԸ լրագրողին և օպերատորին, առևանգել հեռարձակման սարքերը
Երեք ոստիկաններ դաժանաբար ծեծի են ենթարկել արցախցի Արա Օհանյանին․ Լուսանկար