Հոկտեմբերի 29-ին խարդախության դեպք է բացահայտվել Արագածոտնի մարզում։
ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնում փաստաթղթեր են ստացվել, որ այս տարվա փետրվարի 24-ից հուլիսի 23-ի ընթացքում «Էվոկաբանկ» ՓԲԸ-ում Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Ալվարդ Ղ․-ի անվամբ բացված դրամային հաշվին ձևավորվել է շուրջ 10 միլիոն դրամ, որից շուրջ 7.8 միլիոն դրամը մուտքագրվել է կանխիկ՝ մի շարք ֆիզիկական անձանց կողմից տարբեր նպատակներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ ստացված տեղեկությունների, Վայոց ձորի մարզի բնակիչ 46-ամյա Արմինե Խ․-ն ցանկացել է գումար մուտքագրել Ալվարդ Ղ․-ի հաշվին՝ նշելով, որ վերջինիս միջոցով իր հարազատից ստանալու է շուրջ 10 հազար ԱՄՆ դոլար, որի համար պետք է փոխանցի շուրջ 1 միլիոն դրամ, բացի այդ Երևանի բնակիչ 41-ամյա Մարինե Մ․-ն զանգահարել է բանկ և նշել, որ Ալվարդ Ղ․-ն «Instagram.com» սոցիալական կայքի միջոցով առաջարկել է աշխատանք, որի գրանցումն իրականացնելու համար պահանջել է կատարել վճարում, սակայն գումարը փոխանցելուց հետ «Instagram.com»-ի հաշիվը ջնջվել է։
Բաց մի թողեք
Հատուկ օպերացիա Երևանում. բերման են ենթարկվել քրեական պատմություններով հայտնի Արտյոմ Կանևսկոն և ուղեկցողները
Երևանում 12 անձի միջև ծագած վեճը վերածվել է ծեծկռտուքի և դանակահարության. 3 վիրավորի վիճակը ծանր է
Երևանում վիճաբանությունը վերածվել է դանակաhարության, իսկ վիրավnրը անչափահաս է