09/12/2024

Զախարովան ոչ թե գիշերով, այլ ցերեկով իրեն դրել է Թրամփի կնգա տեղն ու բացատրում է՝ նա ինչ պետք է անի. Սաֆարյան

«Երջանկահիշատակ տատս հարսներին, կանանց անվանում էր «գիշերային դասատուներ», որոնք գիշերը փսփսալով ամուսիններին թեքում էին դեպի այն կողմը, ուր իրենք են ուզում են»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ շարունակելով.

«Հիմա Մարիա Զախարովան ոչ թե գիշերով, այլ օրը ցերեկով իրեն դրել է Թրամփի կնգա տեղն ու բացատրում է, թե նա ինչ պետք է անի…

Տեսնես Մելանիան տեղյա՞կ է»:

Նշենք՝ ՌԴ ԱԴՆ խոսնակ Մարիա Զախարովան ավելի վաղ ասել է, թե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պետք է ուղի իր երկրի նախկին սխալները, ոչ թե բանակցություններ վարի Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով: