07/12/2024

Ուշադրություն, կեղծիք է. Փաստացի նիստը հրավիրվել է եւ չի գումարվել. Լևոն Բարսեղյան

Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը գրում է.

«Ուշադրություն, կեղծիք է: Գյումրու ավագանու ՔՊ խմբակցությունը արտահերթ նիստ է հրավիրել, որը քվորումի բացակայության պատճառով չի գումարվել, 33 հոգուց ներկա են եղել միայն 11 հոգի՝ ՔՊ անդամները:

Իսկ այս արձանագրության մեջ գրված է, թե նիստը գումարվել է: Փաստացի նիստը հրավիրվել է եւ չի գումարվել:

Հարկավոր էր արձանագրել դա եւ ոչ թե կեղծել ի լուր աշխարհի … այն էլ ժողովրդավարության բաստիոնում, ապագա խոստացած քաղաքական ուժի ներկայացուցիչները լինելով»: