Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական վարույթի շրջանակներում Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի պետ Արսեն Աղաբեկյանը, նրա տեղակալները եւ գործով անցնող մեկ այլ անձ կալանավորվել են։
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին լուրը։
Հիշեցնենք, որ երեկ գրել էինք, որ իրավապահները խուզարկություն են իրականացրել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։
4 անձ է ձերբակալվել, որոնցից 3-ը՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի պաշտոնատար անձինք։ Մեղադրանքներ են ներկայացվել քաղաքացու կողմից կաշառք տալու ու պաշտոնատար անձանց կողմից խմբով կաշառք ստանալու համար։
Բաց մի թողեք
Հատուկ օպերացիա Երևանում. բերման են ենթարկվել քրեական պատմություններով հայտնի Արտյոմ Կանևսկոն և ուղեկցողները
Երևանում 12 անձի միջև ծագած վեճը վերածվել է ծեծկռտուքի և դանակահարության. 3 վիրավորի վիճակը ծանր է
Երևանում վիճաբանությունը վերածվել է դանակաhարության, իսկ վիրավnրը անչափահաս է