09/12/2024

Հարձակվել են ու սպառնացել․ Հայամետ կոնգրեսական Փալոնեն ստիպված է եղել լքել Բաքուն․ Լուսանկար

ԱՄՆ հայամետ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն լքել է Ադրբեջանի տարածքը, նման տեղեկություն է հրապարակել ԱՊԱ-ն՝ հղում անելով դիվանագիտական ​​աղբյուրներին։

Հայտնի է, որ կոնգրեսականը Բաքու էր ժամանել COP29-ին մասնակցելու համար, սակայն նրա այցը հիստերիայով են ընդունել մի շարք ակտիվիստներ ու ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Նրանք երկու օր շարունակ հետապնդել և ահաբեկել են ամերիկացի կոնգրեսականին՝ թե՛ Բաքվի օդանավակայան ժամանելիս, թե՛ նրա իջևանած հյուրանոցում, թե՛ այլուր՝ պնդելով, թե «նա սպասարկում է հայկական լոբբինգի շահերը և պարբերաբար զրպարտում, վիրավորում է ադրբեջանցիներին, որի համար պարտավոր է ներողություն խնդրել և լքել Բաքուն»:

Կոնգրեսականը կարողացել է հյուրանոց մտնել միայն իր անվտանգության աշխատակիցների եւ տեղի իրավապահների օգնությամբ եւ չեղարկել է բոլոր հանդիպումները։

Ի վերջո հայ ժողովրդի արդարամիտ բարեկամն Ադրբեջանի հանրային, իրականում՝ քաղաքական հանրույթի գեներացրած ահաբեկությունների ու սպառնալիքների պատճառով հատուկ չվերթով լքել է Բաքուն:

Հարձակվել են ու սպառնացել. Փալոնեն ստիպված լքել է Բաքուն