Նոյեմբերի 18-ին Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկներն ու համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վայքի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններն իրացնելով, մոտ 30 րոպեում հայտնաբերել ու վնասազերծել են նոյեմբերի 18-ին «Գորիս» քրեակատարողական հիմնարկից հատուկ ուղեկցող ծառայողների մոտից փախուստի դիմած առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված անձին։
Կալանավորը Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Հայկազ Թ.-ն է, ում տեղափոխելիս են եղել Երևան, սակայն հասնելով Վայոց ձորի վարչական շրջան, Վայքի տարածքից նա դեռևս անհայտ հանգամանքներում դիմել է փախուստի։
Տեղում ոստիկաններն անցել են ուժեղացված ծառայության: Պարեկներին ու համայնքային ոստիկաններին հաջողվել է փայլուն օպերացիայի արդյունքում հայտնաբերել ու վնասազերծել փախուստի դիմածին։
Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում:

Բաց մի թողեք
Վիճաբանություն՝ Արմավիրի մարզում․ Էջմիածնի թիվ 9 հիմնական դպրոցի 13 և 12-ամյա աշակերտները վիճաբանել ու փոխադարձ հարվածներ են հասցրել
Ռոբերտ Քոչարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ քաղաքացիական գործով
ՔՊ-ական Շենգավիթի նախկին թաղապետը 2 միլիոն դրամ գրավ է մուծել, որտեղից, եթե կոռուպցիա չկա