«Ամեն տեղ ինտրիգ եք ման գալիս»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:
Լրագրողի հարցին, թե հորդորով մանդատ վայր դնելը Սահմանադրության խախտում չէ՞, Զեյնալյանն արձագանքել է.
«Դա իմ սահմանադրական իրավունքն է կանոնակարգ օրենքի համաձայն՝ իմ որոշմամբ։ Վարչապետը խնդրել է, իսկ ես կայացրել եմ որոշում։ Խնդրում եմ այսքանով բավարարվել։ Սրանից առավել թափանցիկ էլ հնարավոր չի լինել»։
Հարցին՝ ճի՞շտ են արդյոք այն խոսակցությունները, որ նշանակվելու է Առողջապահության նախարար՝ Զեյնալյանը բացասական պատասխան է տվել:
«Ո՛չ, չգիտեմ, թե ովքեր են դա գրել։ Ես կորոշեմ, թե ինչով եմ զբաղվելու, կլինի՞ այսուհետ իմ անձնական կյանքին չխառնվեք»։
«Ինչո՞ւ եք խաբել, թե սեփական նախաձեռնությամբ վայր դրեցիք մանդատը»։ Այսօր Հրապարակ թերթի լրագրողի հարցին Նարեկ Զեյնալյանը, որ մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, պատասխանեց, թե չի խաբել, որոշումը եղել է իրենը, վարչապետն ընդամենը խնդրել է։
Բաց մի թողեք
Հուլիսի 8-ի աստղագուշակ․ Կանանց հետ շփվելով՝ կարևոր ինֆորմացիա կստանաք ․․․
Տեղեկացեք! Երևանի մի շարք կենտրոնական փողոցներում երթևեկության նոր կազմակերպում է գործարկվում
Բազմաթիվ փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն․ Լուսանկար