Նոյեմբերի 25-ին՝ ժամը 15:14-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ոսկեվանի հրշեջ-փրկարարական խմբից մեկական մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոթի գյուղի 1-ին փողոցի երկու երկհարկանի հարակից տներում (ընդհանուր մոտ 150 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:13-ին, մարվել՝ 18:02-ին: Այրվել են տների երկրորդ հարկերը և առաջին հարկերը՝ մասնակի:


Բաց մի թողեք
Ողբերգական վթար Երևան-Երասխ ճանապարհին, «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 69-ամյա հետիոտնի․ Լուսանկար
Ողբերգական դեպք` Արտաշատում. մահացել է հեծանվորդը
Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ Գեղարոտ բնակավայրում ուժգին քամու հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել