ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նոյեմբերի 27-ին ճեպազրույցում մեկնաբանել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման հետաձգման պատճառներին վերաբերող լրագրողի հարցը։
«Մենք բազմիցս մեկնաբանել ենք այս հարցը։ Ցավոք, իրավիճակը չի փոխվել։ Հայկական կողմը սկզբունքային համաձայնություն է տվել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացմանը։ Ըստ այդմ, ռուսական կողմը գլխավոր հյուպատոսի էկզեկվատուր է պահանջել, կամ, պարզ ասած՝ պաշտոնական ճանաչում։ Ըստ այդմ՝ սպասում ենք արձագանքի։ Թե ինչու և որոնք են հայկական կողմից՝ մեզ համապատասխան պատասխան նյութեր չուղարկելու պատճառները, դա ոչ թե մեզ, այլ Երևանին ուղղվելի հարցն է»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Բաց մի թողեք
Ինչպես «ահաբեկիչները» դարձան «ընդդիմադիր խմբեր»․ ՌԴ քարոզչական աղբյուրների շրջադարձը՝ Ասադի տապալումից հետո
Ի՞նչն է Զատուլինին անհանգստացրել
Լիլիթ Հովհաննիսյանն ու մյուսներն ինչու չեն մասնակցել «Armenian Music Video Awards»-ին