Հայկական Blockstars-ը դրամաշնորհ է ստացել՝ բարելավելու համաշխարհային բլոկչեյն ենթակառուցվածքը։ Magic Firo Fund-ի կողմից Web3 պրոդուկտների ստեղծմամբ զբաղվող հայկական ընկերությանն է վստահվել Firo կրիպտարժույթի ինտեգրումը Enkrypt կրիպտոդրամապանակին։
Որոշումը մաս է կրիպտարժույթների ենթակառուցվածքի զարգացմանն աջակցող MAGIC Grants միջազգային նախաձեռնության քաղաքականության, որը նպատակ ունի աջակցել բլոկչեյն ենթակառուցվածքների զարգացմանն ու գաղտնիության պահպանման վրա կենտրոնացած տեխնոլոգիաների առաջխաղացմանը։
Ինտեգրումն ուղղված է Enkrypt կրիպտոդրամապանակի հնարավորությունների ընդլայնմանը՝ դրա կազմում ներառելով Firo-ն, որը հայտնի է որպես գաղտնիության ապահովման վրա կենտրոնացած կրիպտաորժույթ՝ իր սեփական բլոկչեյն էկոհամակարգով։
«Ուրախ ենք, որ հենց մեր թիմն է իրականացնում Firo-ի ինտեգրումը Enkrypt-ում։ Գաղտնիությունն ու տվյալների պաշտպանությունը բլոկչեյն տեխնոլոգիայի հիմքում են և web3-ի կարևորագույն հիմնասյուներից։ Blockstars-ի համար սա ոչ միայն մասնագիտական հերթական փորձառությունն է, այլ նաև գաղափարական առաքելություն՝ նպաստելու բլոկչեյն ենթակառուցվածքների զարգացմանը», – նշում է Blockstars-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Արտյոմ Հարությունյանը։
Ակնկալվում է, որ ինտեգրումը կավարտվի շուրջ երեք ամսվա ընթացքում՝ Enkrypt-ի օգտատերերին հնարավորություն տալով կատարել Firo կրիպտո փոխանցումներ դրամապանակի ներսում։
Նշենք, որ MAGIC Grants-ը համաշխարհային նախաձեռնություն է, որը ֆինանսավորում և աջակցություն է տրամադրում բլոկչեյն նախագծերին, որոնք առաջնային են համարում գաղտնիության, անվտանգության և ապակենտրոնացման սկզբունքները։ Magic Firo Fund-ը, որը MAGIC Grants-ի մի մասն է, կենտրոնացած է հատկապես Firo բլոկչեյն էկոհամակարգի զարգացման վրա։
Բաց մի թողեք
Վրաստանում անկայուն է, Ծաղկաձորի հյուրանոցները առիթից օգտվել, ավելի են թանկացրել Ամանորյա փաթեթները
Դեկտեմբերի 8-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. Ռուբլին թանկացել է
Մենք պատրաստ ենք տարբեր ծրագրերով աջակցելու Հայաստանում բիզնես միջավայրի զարգացմանը. Պապոյան