Իրավապաշտպան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բանը հասել է նրան, որ ՀՀ ԱԱԾ շենքի ուղիղ դիմացից մարդու մեքենայից գողություն են կատարում, իսկ ոստիկանությունն էլ մեկ ժամից ավել է, ինչ դեպքի վայր է ներկայանում։ Ոստիկանության ծառայողներ, մարդիկ այս ցրտին կանգնած ձեզ են սպասում, արագացրեք, տեղ հասեք։ Հետո ինչ, որ տուժողներն արցախցիներ են, ԱԱԾ-ի պատվի հետ են չէ՞ խաղացել վերջապես։
Հետգրություն. Մեքենան իմը չէ, ուղղակի ոստիկանների ուշանալու պատճառով մարդիկ ինձ են զանգել»։
Բաց մի թողեք
Լուրջ վիճակ է Հալեպում, մինչև 10 հազար հայ հայտնվել է զինյալների հսկողության ներքո գտնվող հատվածում. Սինանյան
Նիկոլ Փաշինյանը ի կատար ածեց Գեղամ Նազարյանի երազանքը
«Գուգլ»-ում ամենաարագ աճող որոնված թեմաները». Սամվել Մարտիրոսյան