Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
COP29-ի ավարտից անմիջապես հետո այնպիսի տպավորություն է, որ ադրբեջանական մեդիա-փորձագիտական դաշտերը հրահանգավորվել են ձևավորելու կեղծ տեղեկատվական մթնոլորտ՝ իբր Հայաստանը պատրաստվում է սահմանափակ ռազմական գործողություն իրականացնել Ադրբեջանի դեմ:
«Իրավիճակային առումով վերոնշյալը գուցե նաև «վրեժ է» COP-ին Հայաստանի չմասնակցելու համար…
Չնայած առայժմ պաշտոնական թեմատիկ խոսույթի բացակայությանը, այնուամենայնիվ, խիստ կանխատեսելի է, որ առաջիկայում Բաքուն ավելի կկարծրացնի դիրքորոշումը, կսրի հռետորաբանությունը և օրակարգ կբերի ուժի և ուժի սպառնալիքի կիրառման գործիքակազմը:







Բաց մի թողեք
Նույնիսկ Փաշինյանի գնալուց հետո շատերս իրար այլեւս չենք բարեւի
«Հեղափոխական» անվան տակ բռնապետական ռեժիմ է ձևավորվում Հայաստանում․ Ռոբերտ Ամստերդամ
Կարող է արդյոք Փաշինյանը անել այն, ինչը Էրդողանն արել է Թուրքիայի համար․ Հարութ Սասունյան