Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին են զանգահարել շտապօգնության 7-րդ ենթակայանից և հայտնել, որ նույն օրը` ժամը 19։20-ի սահմաններում, ուշագնացության կանչով շտապօգնության 73 խումբը մոտեցել է Տիչինա փողոցում գտնվող «Ծիրան» սուպերմարկետի մոտ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Ոստիկաններն ու քննիչները տեղում պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 73-ամյա Խաչիկ Սահակյանն է։
Դեպքի վայր է ժամանել նաև դատաբժիշկը։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Բաց մի թողեք
Մեծ հրդեհ Արմավիրում․ Փրկարարների կողմից կրակներից դուրս բերված կինը մահացել է. շենքից 20 բնակիչ է տարհանվել․ Լուսանկար
Խոշոր վթար՝ Արմավիրում. բախվել են «Kia Forte»-ն և «Nissan Rogue»-ը. վերջինը շրջվել է. կան վիրավորներ. Լուսանկար
Հեղուկ գազով բեռնված ավտոցիստեռն է այրվում. հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ». Լուսանկար