«Հայաստան» խմբակցությունում բազմակարծությունը, հավաքաբար որոշումներ կայացնելը վարքականոն է։
Վերջին շրջանում պատգամավոր Գեղամ Նազարյանի դիրքորոշումները տարբերվում են խմբակցության քաղաքական ուղեգծից ու առաջնահերթություններից։
Այս իրավիճակում Գեղամ Նազարյանի հետագա գործունեությունը խմբակցության կազմում դառնում է անհնար:
Խմբակցության նիստում տեղի ունեցած քննարկման արդյունքում պատգամավորին առաջարկել ենք դուրս գալ խմբակցությունից, վերջինիս որոշմանը թողնելով որպես անկախ պատգամավոր գործելու ընտրությունը։ Նա համաձայնել է։
Բաժանվում ենք խաղաղությամբ, միմյանց հանդեպ քաղաքական կոռեկտությունը պահելու պատասխանատվությամբ։
Բաց մի թողեք
Հայաստանում՝ Արսեն Թորոսյանի բուռն պահանջներով, կիրառվում են նման նորմեր՝ զուտ մարդկանց վնաս հասցնելու համար․ Մարուքյան
Ալիեւը, կարծես թե, «համոզել է» Փաշինյանին՝ մերժել ռուսներին եւ «արտապատվիրակել» Սյունիքով անցնող ճանապարհը
Ինչո՞ւ իշխանության քարոզչությանը չի հաջողվում հոգեւորականների շրջանում գտնել որեւէ «համոզիչ» խոսնակի