Վերջին օրերին Սիրիայի Արաբական Հանրապետության մի շարք շրջաններում օպերատիվ իրավիճակը կտրուկ սրվել է, և ռազմական ակտիվ գործողություններ են սկսվել, ինչի պատճառով անհնար է դարձել 2019 թվականից Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի տարածաշրջանում առաքելություն իրականացնող Հայաստանի Հանրապետության հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի բնականոն գործունեությունը։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել խմբի գործունեությունը Հալեպում։
Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի ողջ անձնակազմը ՀՀ ՊՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռով վերադարձել է Հայաստան։
ՊՆ

Բաց մի թողեք
Սրբուհի Գալյանին գործուղում է ՌԴ
ՀՀ – ԵՄ գործընկերության հետագա խորացման մասին․ Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան․ Լուսանկար
Որտեղ է Արարատ Միրզոյանը. Կսկսենք Հայաստանի վերաբերյալ նախաճաշով․ Կայա Կալլաս. Լուսանկարներ