Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Ժամը 15:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քանի քաղաքացու, այդ թվում՝ անչափահասների։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ տեսուչ Ներսիսյանի գլխավորությամբ, ովքեր պարզվել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Նոյեմբերյան քաղաքի բնակիչներ 36-ամյա Ռոման Ջ.-ն, 35-ամյա Քնար Ա.-ն, 13-ամյա Անուշ Ջ.-ն, 6-ամյա Դավիթ Ջ.-ն և 11-ամյա Արփի Ջ.-ն։
Պարզվել է, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխել «սուր էկզոգեն» թունավորում ախտորոշմամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռոման Ջ.-ն և Քնար Ա.-ն ամուսիններ են, անչափահասներն էլ նրանց երեխաներն են։
Դեպքի փաստով համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին։
Բաց մի թողեք
Խոշոր ավտովթար Աբովյանում, մեքենաներից մեկը կողաշրջվել է. կան տուժածներ. Լուսանկարներ
Մալաթիայի շուկայի մոտ «Օպելն» ամբողջությամբ այրվել է. Վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. Լուսանկար
Բախվել են ՊՆ «ԿամԱԶ»-ն ու «Տոյոտա»-ն. ավտոմեքենաները հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս, կան վիրավորներ․ Լուսանկար