Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 11:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քրիստափորի և Խորենացու փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Խ. Ա., ծնված 2002 թ․), «Chevrolet» (վարորդ՝ Բ. Ն., ծնված 1998 թ․) և «Toyota» (վարորդ՝ Է. Հ., ծնված 1979 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
«BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ն. Ա.-ն (ծնված 2001 թ․) և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Ա.-ն (ծնված 1994 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։
Բաց մի թողեք
Խոշոր ավտովթար Աբովյանում, մեքենաներից մեկը կողաշրջվել է. կան տուժածներ. Լուսանկարներ
Մալաթիայի շուկայի մոտ «Օպելն» ամբողջությամբ այրվել է. Վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. Լուսանկար
Բախվել են ՊՆ «ԿամԱԶ»-ն ու «Տոյոտա»-ն. ավտոմեքենաները հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս, կան վիրավորներ․ Լուսանկար