ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանել է Հալեպից ՀՀ հյուպատոսի հեռանալու հանգամանքները:
«Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը, Սիրիայի ԱԳՆ-ից նոյեմբերի 26-ին լիազորագրերը ստանալու նպատակով մեկնելով Դամասկոս, հաջորդիվ չի կարողացել վերադառնալ Հալեպ և աշխատանքը շարունակում է Դամասկոսից»,- նշվում է պարզաբանման մեջ։
Նկատենք, որ հայկական համայնքից հայտնել են, որ նոյեմբերի 29-ին հյուպատոսարանի աշխատակիցները հեռացել են Հալեպից, թեև նախկինում, անգամ լայնամասշտաբ պատերազմի ժամանակ, ՀՀ ներկայացուցչությունը գեթ մեկ օր չի փակվել։

Բաց մի թողեք
Փաշինյանը՝ ԱԺ հնարավոր նոր ընտրությունների մասին
Փաշինյանը նշել է, թե երբ կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիրը
«ԹՐԻՓՓ»-ի նախագծման աշխատանքները սկսվում են․ ի՞նչ է սպասվում հաջորդիվ