Ռուսաստանում ապաստանած Բաշար ալ-Ասադի ընտանիքը առնվազն 19 բնակարան է գնել Մոսկվայի քաղաքային բնակելի համալիրներում. հայտնում է Financial Times-ը։
Մոտ 40 միլիոն դոլար արժողությամբ գույքը ձեռք է բերվել 2013-ից 2019 թվականներին։
Անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները, իբր, իրականացվել են օֆշորային ընկերությունների միջոցով, որոնց պատկանում են բնակարանները։ Հատկանշական է, որ Ասադների ընտանիքի այս գնումները ԶԼՄ-ներում քննարկվել են դեռ 2019 թվականին։
ԼՂՀ ղեկավարներին հենց ռուսական ռազմաբազայից գերեվարելուն Պուտինը չխոչընդոտեց, բայց Էրդողանի հետ սիրավեպերի միջոցով անցած կամազուրկ ու ինքնություն չունեցող ոչնչության կյանքը փրկեց։ Սա խոսում է միայն Պուտինի նկատմամբ հանրային հարգանքի արդարացի մսխման ու օր ծերության Պուտինի քաղաքական ու ֆիզիկական անփառունակ վախճանի անխուսափելիության մասին․ «Թուրքերը առանձնահատուկ վատ են վարվում յուրայիններին դավաճանածների հետ, նույնիսկ երբ դա իրենց՝ թուրքերի շահերից է բխել»։
Բաց մի թողեք
Թուրքիայի քաղաքացին կարող է թուրք չլինել, բայց պարտավոր է «օսմանցի լինել»
Անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը չի բավարարում Ալիևին, նրան ամբողջ Հայաստանն է պետք
Մոսկվայից Երևան թռչող «Աերոֆլոտ» ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում