Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 08:10-ի սահմաններում, 37-ամյա Գարիկ Ե.-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ Հայաստանում Չինաստանի դեսպանատան հարևանությամբ, վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ 72-ամյա Արաքսի Պ.-ին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, դեպքի վայր ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Բաց մի թողեք
Մինչև 250 հազար դրամ՝ մասնագիտական կրթության համար․ ովքե՞ր կարող են օգտվել զբաղվածության նոր ծրագրից
Արտակարգ դեպք Սարալանջում, 33-ամյա վարորդը «Բելառուս» տրակտորով կողաշրջվել է
Մի աղջիկ ոստիկաններին հայտնել է, որ «Կարմիր բլուր»-ի կամրջի տակ հարաբերություն են առաջարկել, փնտրում են ոմն «Էրոյի»