Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության շտաբ: Այդ մասին գրառում է կատարվել ԵՄ առաքելության «X»-ի միկրոբլոգում:
«Պատիվ ենք ունեցել հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեր շտաբում, որտեղ նրան ծանոթացրել ենք առաքելության վերջին աշխատանքին։ Դեսպանը միացել է Խաչիկ գյուղի պարեկին՝ տեղում ականատես լինելու մեր աշխատանքին։ Շնորհակալություն շարունակական աջակցության և համագործակցության համար»,- նշված է առաքելության գրառման մեջ:


Բաց մի թողեք
Բուլղարիան չի օգնի լրացնել Ուկրաինայի ֆինանսավորման պակասուրդը
Միջանկյալ փոփոխություններ. ի՞նչ է փոխվում Եվրոպական խորհրդարանում
Բոլսոնարուն չի կործանի Մերկոսուրը, բայց Բրյուսելը կարող է դա անել