ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները դեկտեմբերի 6-9-ը բացահայտել են հանցագործության 221 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 32 պատահար․ 4 մարդ զոհվել է, 46-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչ 51-ամյա Վոլոդյա Ա.-ն իր վարած՝ փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Դսեղ գյուղի վարչական տարածքում՝ դաշտամիջյան ճանապարհին, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու ծառերին և մոտ 15 մետր գլորվելով՝ հայտնվել անտառում։
Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, վթարի հետևանքով Վոլոդյա Ա.-ն և նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 15-ամյա Ն. Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են, որդուն էլ «Վանաձոր» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Բաց մի թողեք
Փարպի գյուղում հրդեհ է բռնկվել «Tesla Model-3» մակնիշի ավտոմեքենայում. այն վերածվել է մոխրակույտի. Լուսանկար
Խոշոր ավտովթար Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում․ երթևեկությունը կաթվածահար վիճակում է․ Տեսանյութ
Երևանյան լճից փրկարարները տղամարդու դի են դուրս բերել