Հայաստան-Թուրքիա սահմանին անցած ամիս տեղի է ունեցել երկու երկրների մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը:
Այս մասին «Ազատության»-ը հայտնել է Հայաստանի բանագնաց, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Հանդիպման վերաբերյալ, սակայն, պաշտոնական տեղեկություն այդ օրերին կողմերը չեն հաղորդել:
Ռուբեն Ռուբինյանը մանրամասներ չի հայտնել՝ միայն փոխանցել է հետևյալը.
«Գնահատվել են տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը: Հանդիպումը անցել է դրական և կառուցողական մթնոլորտում»:
Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչն հուլիսի 30-ին տեղի ունեցած իրենց վերջին հանդիպմանը պայմանավորվել էին համատեղ գնահատել երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները:
Հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացները մինչ օրս պաշտոնական 5 հանդիպում են ունեցել:

Բաց մի թողեք
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ամառային զորակոչը և որքան կտևի
Մի՛ վստահեք չստուգված զանգերին․ պաշտոնական ծանուցումները հրապարակվում են azdarar.am-ում. ԱՆ
TRIPP-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվեց. Արարատ Միրզոյան