Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ինչ դժգույն և դժբախտ ժամանակ մեզ բաժին ընկավ՝ հերոսներն էլ, ավաղ, անգամ կքած հարկ վճարողները չեն, այլ ՔՊ խմբակցության ներկա ու արդեն նախկին անդամ կուսակցական պատգամավորները՝ էլ Աղազարյան, էլ Ասլանյան։ Ապշեցուցիչ անկում լույսի արագությամբ, քրեական ենթամշակույթի ողջ վարքականոնով՝ չենթարկվեցիր, կփչացնենք, կճնշենք, կհամոզենք, որ «մեղայական» գրես, հետո անմիջապես կնսեմացնենք եւ դուրս կնետենք օգտագործված անձեռոցիկի պես։
Կարկանդակը ցույց չտված՝ մտրակի հարված՝ էլ տարասեռ սիրային արկածներ, էլ լրտեսական կապեր, էլ Ադրբեջան, քաղաքական ուղեգծից շեղումներ, «մաման լացացնել», թքել, թաթիկներ ու ականջներ կտրելու«ալեգորիաներ», վաթս ափ հաղորդագրություններով երկրի կառավարում…. Խորհրդարան, պատգամավոր, ժողովրդի ընտրյալ հասկացությունները բացարձակ վարկաբեկված են, թվում է՝ մղձավանջային երազ է, կարթնանանք, կանցնի, բայց չի անցնում, չենք արթնանում…
Բաց մի թողեք
Տրանսպորտի սակագների Ավինյանի նոր նախագծում ոչ մի նոր բան չկա, այն պետք է աղբամանը նետել․ Երիցյան
Թnւրք-ադրբեջանական զnրավարժnւթյnւններն ունեն 2 առանձնահատկություն. հեշտ է կռահել, թե ինչ են պլանավորում
Ո՛չ բրիտանացի գիտնականները, ո՛չ էլ բրիտանացի հետախույզերը չգիտեն, որ ՀՀ-ում խաղաղության դարաշրջան է․ Արթուր Խաչատրյան